Tuesday 30 June 2009

Ոչ մասնագիտական մօտեցո՞ւմ, քծնա՞նք, թէ՞...


Անցեալ մէկ ամսւայ ընթացքում նւազագոյնը 3 անգամ «Ալիք» օրաթերթի էջերում (թերևս այսօրւայ դրութեամբ ամենալայն ունկնդիր վայելող մահազդ-հոգեհանգիստների էջերում) հանդիպել եմ վերում պատկերւած յայտարարութեան նմանատիպ օրինակների: Հոգեհանգստեան յայտարարութիւն՝ ուր առաջին հայացքով չես կարող ըմբռնել թէ ո՞վ է հանգուցեա՜լը...

Թերևս այսպիսի մի կոպիտ պատկերային և գրաւոր հաղորդակցական (visual communication & copywriting) սխալ կարելի է սպասել մի նորայայտ լրատւական միջոցից: Սակայն երբ մի օրաթերթ գտնւում է իր գոյութեան 7-րդ տասնամեակում, սպասելիքները և չափանիշը բոլորովին տարբեր են: Դա կամ մասնագիտական մօտեցման պակաս է, կամ կոյր քծնանքի դրսևորում, կամ...

1 comment:

  1. Սիրելի Նժդեհ Յովհաննիսեան , ձեր Բլոգի մասին տեղեկացայ ԴՎինի միջոցով :Հետաքրքիր են ընթերցել այն իրականութիւնների մասին, որ նրանց արտայատւելը մեղք է:
    Նաև այցելէք մեր համատեղ Բլոգը ,
    http://papierdeliberte.blogspot.com/

    ReplyDelete